Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Ամենամեծ հեքիաթը տղա ունենալն է»

«Ամենամեծ հեքիաթը տղա ունենալն է»
27.12.2012 | 11:43

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՆԺԿ ղեկավար)


-Ո՞րն է Արամ Կարապետյանի Ամանորի հեքիաթը:
-Իմ հեքիաթներն արդեն իրագործվել են: Միշտ ցանկացել եմ լավ երեխաներ ունենալ, ունեցել եմ: Ամենամեծ հեքիաթը տղա ունենալն է, որն իրագործվեց, բայց մի քիչ մնացել է: Դեմ չէի լինի երկուսն ունենալ, բայց տարիքս, ինչպես ասում են, հեքիաթային է թվում: Ամեն դեպքում հեչ դեմ չէի լինի այդ հեքիաթը նորից իրագործելուն:
-Մաղթում եմ այս տարի Ձեր հեքիաթը շարունակվի:
-Այո, այո (ծիծաղում է- Ռ. Խ.):
-Ի՞նչ կենաց եք միշտ խմում Ամանորի գիշերը:
-Քանի որ մեր Նոր տարիները, հատկապես Մոսկվայում, մեծ կազմով են լինում, առաջինը խմում ենք առողջության, մեր ընտանիքների համար: Բացի դրանից, կատակով ասում եմ՝ իշխանությունից հեռու, որ ծախվածության շղարշը մեզ վրա չգա: Իսկ ամենից շատ ավանդական կենացներ են խմվում: Ցավում եմ, որ շատ երկար տարիներ է արդեն մեր ամենալավ թամադային՝ հորս, կորցրել ենք: Նա այնպիսի կենացներ էր խմում, որ կարծես ամեն տարի առաջին անգամ էինք լսում: Բացառիկ կենացներ էին:
-Ձեր հոր հետ անցկացրած ամենալավ Նոր տարին ո՞րն է եղել:
-Մեր տանը միշտ եղել է թարմ եղևնի: Հայրս մեզ հետ միշտ զարդարել է, սա ավանդույթ էր, ու հիմա ես եմ այդ կերպ վարվում: Մեզ համար Նոր տարին, Զատիկի հետ, ամենալավ տոնն է: Մի դեպք հիշեմ. մայրս ու հայրս հյուր էին գնացել, տանը ես ու եղբայրս էինք, դեռ աշակերտ էինք: Դուռը ծեծեցին: Մի գինովցած տղամարդ էր, շնորհավորեց, կերանք, խմեցինք: Երեք ժամ անց պարզվեց` համ շենքն էր խառնել, համ մուտքը, համ բնակարանը:
-Ձմեռ պապը հայ ազգին այս տարի ի՞նչ բերի:
-Երկու շատ կարևոր բան՝ նորմալ տնտեսություն, որ արտագաղթ չլինի, և իրար նկատմամբ թշնամանքի վերացում: Եթե հիշում եք, «Свадьба в Малиновке» ֆիլմում շատ լավ դրվագ կա, երբ ասում է` պատերազմը վերջանում է, «мужики вернутся, бабы»: Աստված տա, գնացած տղամարդիկ հետ գան, էս խեղճ ու կրակ կանայք մեղք են:


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ